Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավարին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի 
տեղեկատվական գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման, անցումային արդարադատության, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ:

Երկուստեք ընդգծվել է ՆԱՏՕ-ի բարևարքության ամրապնդման ծրագրի հետագա կիրարկման կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]