Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ամենագեղեցիկ դասախոսուհուն» գտել են Տայվանում

«Ամենագեղեցիկ դասախոսուհուն» գտել են Տայվանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տայվանցի դասախոսուհին հանրաճանաչ Է դարձել այն բանից հետո, երբ ուսանողները հրապարակել են նրա լուսանկարները: Աղջկան արագորեն կոչել են «ամենակրակոտ դասախոսուհին»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail հրատարակությունը: Չեն Ցզյա Վենը հեղինակային իրավունքի վերաբերյալ դասախոսություն Է կարդացել Չժունլի քաղաքի Տեխնոլոգիաների գիտության ինստիտուտում: Ուսանողները լուսանկարել են 28-ամյա դասախոսուհուն, որը կարճ սեւ զգեստը հագին գրատախտակի մոտ նրանց բացատրում Է նյութը, եւ լուսանկարները տարածել են սոցիալական ցանցերում: Չենի անակնկալ ժողովրդականության պատճառով բաժանորդների թիվը նրա Instagram-օգտահաշվում հասել Է 91 հազարի: Չենն ինքը շարունակում Է սովորել Չինական մշակույթի համալսարանում եւ վարում Է ֆակուլտատիվ՝ նվիրված գիտելիքների Էկոնոմիկային եւ մտավոր սեփականության ոլորտի իրավունքին: Ազատ ժամանակ աղջիկը դաշնամուր եւ ֆլեյտա Է նվագում: Չենի գեղեցկությունն այնպես Է գերել սոցիալական ցանցի օգտատերերին, որ նրանք կրկին դասախոսություններին հաճախելու ցանկություն են հայտնել: Նաեւ մեկնաբանները ենթադրել են, թե ուսանողները երբեք չեն բացակայում դասախոսուհու պարապմունքներից, բայց դժվարանում են առարկայի վրա կենտրոնանալու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]