Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանի թիվ 12 պոլիկլինիկայի աշխատակիցները չեն համակերպվում տնօրենի հրաժարականի հետ

Երևանի թիվ 12 պոլիկլինիկայի աշխատակիցները չեն համակերպվում տնօրենի 
հրաժարականի հետ

 ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում փետրվարի 14-ին առավոտից լարված իրավիճակ է։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Աշխատակիցները վստահ են, որ տնօրենին ստիպել են դիմում գրել, և շատ վրդովված են։

«Իսկապես, ապշած եմ բուժհաստատության աշխատակիցների պահվածքից, խոսքերից... Ներկա էր պոլիկլինիկայի գրեթե ողջ անձնակազմը։ Շատերը արտասվում էին, շատերը բորբոքված ելույթ էին ունենում, տնօրենից էլ պահանջում՝ ետ վերցնել դիմումը։ Դրսում կանգնած էին բազմաթիվ բնակիչներ, ովքեր ևս տեղեկացել էին և եկել։ Ուղիղ եթերով խնդրել եմ քաղաքապետին ականջալուր լինել բազմաթիվ աշխատակիցների բողոքին»,-գրել է նա՝ հավելելով, որ իր ձեռքում 214 աշխատակցի ստորագրություններով դիմում է, որն ինքը պատրաստվում է փոխանցել քաղաքապետին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]