Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկումները խիստ հաջողված է համարում

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկումները 
խիստ հաջողված է համարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի երեք օրերի քննարկումները խիստ հաջողված է համարում, կարծում է, որ եղել է երկու կարծիքներ բախում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից իր եզրափակիչ ելույթում:

«Վերջին երեք օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված: Տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ: Այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում: Մի մասը ներկայացնում էր այն տեղեկատվությունը, որ ստացել են իրենց կարդացած գրքերից, մյուս մասը խոսում էր, որ պատրաստվում է նոր գիրք գրել»,-ասաց վարչապետը:

Նա արձանագրեց, որ սա համարում է նոր որակի խորհրդարան: Վարչապետը հիշեցրեց, որ երկար տարիներ սա ևս մեր երկրի անլուծելի թվացող հարցերից է եղել: «Եվ կարող ենք արձանագրել, որ այս խնդիրը լուծված է: Ես, շատ ներկաների ճանաչելով, կարող եմ արձանագրել, որ այստեղ արտահայտվել է հնարավոր ինտելեկտուալ պոտենցիալի միայն մի փոքր մասը: Եվ ես համոզված եմ, որ այդ պոտենցիալը նոր դրսևորումներ կունենա»,-եզրափակեց Փաշինյանը:

Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]