1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բաբկեն Թունյանը կառավարության ծրագրի նախագծում չափելի թվային թիրախներ է նկատում

Բաբկեն Թունյանը կառավարության ծրագրի նախագծում չափելի թվային թիրախներ է 
նկատում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը կառավարության ծրագրում կարևոր ու չափելի թվային ցուցանիշներ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թունյանն Ազգային ժողովում ծրագրի նախագծի քննարկմանն իր ելույթում անդրադարձավ հնչող քննադատություններին, թե նախագիծը «չափելի չէ»:

«Կառավարության ծրագրի նախագիծը կարող էր ավելի մանրամասն թվեր պարունակել, սակայն առնվազն հինգ չափելի թիրախ կա: Առաջինը ՀՆԱ-ի աճն է` առնվազն 5 տոկոս: Դա իրական աճն է, գնաճը դրանում ներառված չէ, եթե դա էլ ներառվի աճը կլինի 5-9 տոկոս»,-ասաց Թունյանը:

Պատգամավոր նշեց` ըստ նախորդ իշխանությունների հաշվարկի` տնտեսական աճի յուրաքանչյուր մեկ տոկոսը աղքատության մակարդակը նվազեցնում է 0.3 տոկոսով: Եվ 5 տոկոս աճի պարագայում աղքատությունը 1.5 տոկոսով կկրճատվի: Նա նկատեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կար երկու թիրախ` աղքատության նվազում` 10 տոկոսային կետով և գործազրկության նվազում` 5 տոկոսային կետով: «Դա կառավարության ծրագրում տեղ չի գտել, սակայն մնում է այս կառավարության և մեր քաղաքական թիմի խոստումը»,-շեշտեց Թունյանը:

Արտահանմանն անդրադառնալով` պատգամավորն ասաց` ծրագրում կա դրույթ, որ արտահանումը պետք է հասնի ՀՆԱ-ի 43-45 տոկոսի: Որոշ մեկնաբանություններում նշվում է, որ դա անիրատեսական ցուցանիշ է: Թունյանն այս առիթով նշեց` մարդիկ ուշադիր չեն կարդացել ծրագիրը: Նշված ցուցանիշը վերաբերում է ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, որը 2017թ. 37 տոկոս է կազմել:

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 14-ի նիստում շարունակում է քննարկել կառավարության ծրագրի նախագիծը:

Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]