1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընդդիմադիր պատգամավորը կառավարության ծրագրի նախագծում սփյուռքին վերաբերող հարցերի վերաբերյալ հստակություն չի տեսնում

Ընդդիմադիր պատգամավորը կառավարության ծրագրի նախագծում սփյուռքին 
վերաբերող հարցերի վերաբերյալ հստակություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կառավարության ծրագրի նախագծում սփյուռքին անհրաժեշտ դեպքերում տրվելիք աջակցության համար հստակ մեխանիզմների բացակայություն է նկատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբովյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության ծրագրերի նախագծի քննարկման իր ելույթում:

«Ծրագրում մենք միայն թիվ չեք ուզում տեսնել: Ուզում ենք հասկանալ, թե ինչպես են իրականանալու բարի նպատակների և այս ճանապարհային քարտեզի շատ լավ դրույթները, որոնք ներկայացված են: Սփյուռքից այս օրերին ինձ հետ շատ են կապվում: Կա մի կարծրատիպ, որ սփյուռքի ներկայացուցիչներին դիտարկում են որպես «փողի քսակ»: Կարծում են, թե սփյուռքը պետք է միշտ սատար կանգնի: Սակայն մենք ինչ ենք ի զորու անել, որ սփյուռքը զգա` ՀՀ-ն տեր է իրենց: Կառավարության ծրագրի մեջ չտեսա մի դրույթ, որ Հայաստանը տեր է կանգնելու էթնիկ հայերին ճգնաժամային վիճակում: Այո, ես համոզված եմ, որ տեր կանգնելու է, սակայն ինչու ներառված չէ ծրագրում»,-ասաց պատգամավորը:

Աբովյանի կարծիքով` ծրագրում հստակություն չկա: Նա նշեց` կառավարության ծրագրի նախագիծը շատ լավ տեսլական է, սակայն դրանում չկան դրույթներ, թե ինչպես են դրանք իրագործվելու:

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 14-ի նիստում շարունակում է քննարկել կառավարության ծրագրի նախագիծը:

Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]