Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

ԱՄՆ-ը Լիբանանի բանակին լազերային ուղղորդմամբ հրթիռներ Է հանձնել Super Tucano ինքնաթիռների համար


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Լիբանանի զինված ուժերին մատակարարել Է լազերային ուղղորդմամբ բարձր ճշգրտության հրթիռներ՝ ամերիկյան ռազմական օգնության ծրագրի շրջանակներում: Փետրվարի 13-ին այդ մասին հաղորդել Է Daily Star թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկատվությամբ՝ փոքրագաբարիտ կառավարելի հրթիռները (16 միլիոն դոլար արժողությամբ) հանգուցային բաղադրիչ են А-29 Super Tucano ինքնաթիռների հանդերձման համար, որոնք Լիբանանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ են 2017 թվականից:

Լիբանանյան կողմին կհանձնվի ընդամենը 2 հազար 70-միլիմետրանոց հրթիռ՝ APKWS (Advanced Precision Kill Weapon System - «Սպառազինության հեռանկարային համակարգ թիրախների ճշգրիտ խոցման համար») ուղղորդման համակարգով:

Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված Է, որ հրթիռների մատակարարումները ցուցադրում են «Միացյալ Նահանգների աներկբա հանձնառությունը՝ լիբանանյան զինված ուժերի մարտունակություն բարձրացնելու իր պատավորություններին»: Լիբանանը մտնում Է ամերիկյան ռազմական օգնության խոշորագույն ստացողների հնգյակը: Վերջին տասը տարում ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքի այդ երկրին մատակարարել Է 2 միլիարդ դոլար գումարի զենք: Բացի դրանից, 32 հազար լիբանանցի սպաներ եւ զինվորներ ռազմական պատրաստություն են ստացել ԱՄՆ-ում: Հանրապետության զինված ուժերի 80 տոկոսը հանդերձված Է ամերիկյան զենքով: 2019 թվականին պլանավորվում են 350 միլիոն դոլար գումարի ռազմական մատակարարումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ