Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Առնվազն 45 մարդ է զոհվել Նիգեր գետում նավի խորտակվելու հետեւանքով


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 45 մարդ Է զոհվել Նիգեր գետում նավի խորտակվելու հետեւանքով , կան անհետ կորածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daabaaru տեղական հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ փետրվարի 13-ին Բենինից առեւտրականները Նիգեր գետով նավարկում Էին դեպի շուկա, երբ նրանց նավը շրջվել Է: Նշվում Է, որ նավը գերբեռնված Էր ապրանքներով: Բացի այդ, միջադեպի պահին ուժգին քամի Էր փչում:

Նավաբեկության զոհ Է դարձել առնվազն 45 մարդ, 65 ուղեւորների հաջողվել Է փրկել: Կան անհետ կորածներ, սակայն նրանց թիվը չի ճշտվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ