Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Իրանի նախագահը լավ նորություն Է համարել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին լավ նորություն Է համարել Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի մտադրությունը, բայց հայտարարել Է, որ դժվար Է հավատալ Վաշինգտոնի խոստումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նրա պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Վերջերս նրանք հայտարարեցին, թե ցանկանում են իրենց ուժերը դուրս բերել Սիրիայից, եթե ճիշտ են ասում, ապա դա լավ նորություն Է»,-ասել Է Ռոուհանին Սոչի մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու Է Սիրիային նվիրված Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ գագաթնաժողովին, որը տեղի Է ունենալու այսօր:

Միեւնույն ժամանակ Իրանի նախագահը հավելել Է. «Մենք երբեք չենք կարող վստահել ամերիկացիների խոսքերին ու խոստումներին»: Նա նաեւ նշել Է, որ Իրանը կարեւորում Է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, ինչի կապակցությամբ հայտարարել Է, որ Սիրիայի ամբողջ տարածքը պետք Է վերահսկվի Դամասկոսի կողմից: Նախագահը հավելել Է, որ հենց Սիրիայի կառավարությունը պետք Է երկխոսություն վարի քրդերի հետ:

Սիրիայում դրված նպատակների թվում Ռոուհանին նշել Է օտարերկրյա զորքերի դուրսբերումը, փախստականների վերադարձը, ինչպես նաեւ երկրի վերականգնումը: Նա արծարծել Է նաեւ իրադրության քաղաքական կարգավորման հարցը, հայտնելով, որ Սոչիի գագաթնաժողովում քննարկվելու Է սահմանադրական կոմիտեի ձեւավորումը: Նախագահը Աստանայի ձեւաչափը (Իրան, Ռուսաստան եւ Թուրքիա) տարածաշրջանային խնդիրների լուծման լավ մոդել Է համարել, հայտարարելով, որ երեք երկրները կշարունակեն աշխատանքը մինչեւ Սիրիայում անվտանգության վերականգնումը: Միեւնույն ժամանակ Ռոուհանին նշել Է, որ Սիրիայի ապագան իրենց իսկ սիրիացիների ձեռքում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ