Նյու Յորքի նախկին քաղաքագլուխը կես միլիարդ դոլար կծախսի Թրամփի դեմ պայքարելու համար. Politiko
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պատրաստ Է սեփական միջոցներից առնվազն 500 մլն դոլար ծախսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրորդ ժամկետով ընտրվելը կանխելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Politiko հրատարակությունը՝ վկայակոչելով Դեմոկրատական կուսակցության՝ Բլումբերգի պլաններին ծանոթ աղբյուրներ:
Մայքլ Բլումբերգը դեռեւս չի հայտարարել, թե ինքը մասնակցելու Է արդյոք Դեմոկրատական կուսակցության փրայմերիզներին: Հրատարակության տվյալներով՝ մասնակցության դեպքում Բլումբերգը 500 մլն դոլար գումար կտրամադրի 2020 թվականի փրայմերիզներին մաասնակցելու համար: Նշվում Է, որ դա մոտավորապես 175 մլն դոլարով գերազանցում Է 2016 թվականի ամբողջ ընտրական ցիկլի ժամանակ Թրամփի ընտրարշավի ծախսերը: Այն դեպքում, եթե Բլումբերգը հրաժարվի մասնակցել նախագահական մրցարշավին, նա մտադիր Է աննախադեպ տեղեկատվական արշավ սկսել ի պաշտպանություն դեմոկրատների թեկնածուի:
ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի նոյեմբերին: Ինչպես սպասվում Է, նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունը կառաջադրի Հանրապետական կուսակցությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում