Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարության հաջողված ծրագրում կարող է լինել ընդամենը 1 թիվ. պատգամավորի պատմական էքսկուրսը խորհրդարանում

Կառավարության հաջողված ծրագրում կարող է լինել ընդամենը 1 թիվ. պատգամավորի 
պատմական էքսկուրսը խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը կառավարության ներկայացված ծրագրում առկա թվերը շատ է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը Սինգապուրի օրինակով նշեց, որ հաջողված կառավարության ծրագրում կարող է լինել ընդամենը մեկ թիվ:

«Բոլորդ խոսում եք հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին, տարբեր ձևերով: Սինգապուրի ծրագրի առաջին մասը այսպես էր հնչում. Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների բացարձակ ազատություն, անսահմանափակ լիազորություններ: Երկրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ անձեռնմխելի անձանց բացառում: Այն ժամանակ գործեր էին հարուցվել նույնիսկ Լի Կուան Յուի կնոջ և որդու, էլ չեմ ասում ընկերների ու դասընկերների դեմ: Երրորդը՝ պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ՝ մասնավոր սեկտորի համարժեք մասնագետի վարձատրության 2/3-ի չափով: Մեր պետական համակարգում աշխատող մարդը պետք է իր աշխատավարձով մրցակից լինի այն մասնագետներին, որոնք աշխատում են մասնավոր սեկտորում: Դա ոչ միայն մարդու արժանապատիվ կյանքի ապահովումն է, այլև երաշխիք է, որ մենք պետական սեկտորում կունենանք բարձր վարձատրվող արհեստավարժ մասնագետներ: Չորրորդը՝ օրենքի խախտումների համար կոշտ պատիժ, ցանկացած խախտման՝ հասարակական կարգից, մինչև քրեական հանցանք: Եվ հինգերորդը՝ ձեռներեցության ստեղծման և հարկային համակարգի մաքսիմալ պարզունակ լինելը: Այստեղ կար մեկ թիվ, եթե նկատեցիք, դա 2/3-ն էր»,- ասաց Իգիթյանը:

Պատգամավորի խոսքով՝ 1960-ական թվականներին Սինգապուրում այսպիսի ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել դիկտատորայի միջոցով, իսկ Հայաստանում նմանատիպ ծրագրի իրականացումը հնարավոր է իշխանության նկատմամբ վստահությունով:

Առանց վստահության որևէ բան իրականացնել հնարավոր չէ, պետք է լինի վստահություն ոչ միայն գործադիրի ու օրենսդիրի, այլև հարկային դաշտում աշխատող մարդկանց հանդեպ: Մենք պետք է համոզված լինենք, որ ցանկացած մեր հարկը հասնում է տեղ»,- նշեց պատգամավորը:

Փետրվարի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում գործադիրը հաստատեց իր ծրագիրը:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Փետրվարի 12-ին 7-րդ գումարման Ազգայի ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]