Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հովիկ Աղազարյանը կառավարության ծրագրի իրականացման համար կարևորում է ընդդիմության պոտենցիալն օգտագործելը

Հովիկ Աղազարյանը կառավարության ծրագրի իրականացման համար կարևորում է 
ընդդիմության պոտենցիալն օգտագործելը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի մեծամասնություն ունեցող` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կառավարության ծրագրի կատարման ընթացքում կարևորում է, որ օգտագործվի ընդդիմության վերահսկիչ պոտենցիալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աղազարյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ամբիոնից կառավարության ծրագրի քննարկմանը:

«Մեր ելույթներից ու առաջարկություններից կառավարությունն իր ծրագրում միգուցե ոչինչ չմտցնի: Սակայն դրանք չեն կարող նշանակություն չունենալ ծրագրի կատարման ընթացքի համար: Կառավարությունը հաշվի կառնի բոլոր այն առարկայական և օբյեկտիվ դիտողությունները, որ ծրագիրը դառնա ավելի իրագործելի: Իմ խորին համոզմամբ` կառավարությունն այս ծրագրի իրականացման համար էապես պետք է օգտագործի մեր ընդդիմության պոտենցիալը` առնվազն վերստուգիչ, վերահսկիչ գործունեության ոլորտում»,-ասաց Աղազարյանը:

Պատգամավորի համոզմամբ` ներկայիս ընդդիմությունը բաղկացած է պատրաստված անդամներից:

Անդրադառնալով կառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ հնչող քննադատությանը, թե թվեր չկան` նա նշեց` իրականում կան: «Երբ ասում են, որ ՀՆԱ-ի տարեկան աճը կկազմի հինգ տոկոսից ոչ պակաս և դա կապում են ՀՆԱ-ի հետ կապված մեր արտահանման ծավալների հետ, տեսնում ենք, թե վեկտորը որ ուղղությամբ է: Եվ թվեր կան, և որակական մոտեցում մեր տնտեսության զարգացման համար»,- եզրափակեց պատգամավորը:

Ազգային ժողովի փետրվարի 14-ի նիստում շարունակվում է կառավարության ծրագրի նախագծի քննարկումը:

Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]