Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

Հայաստանում և Արցախում վերջին օրերին գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում գրանցվել է 1 երկրաշարժ 3 բալ և ավել ուժգնությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներով, փետրվարի 6-ին ԱՀ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 15 կմ հյուսիս, գրանցվել է երկրաշարժ 2-3 բալ ուժգնությամբ։

Ծառայության տվյալներով, նշված ժամանակահատվածում մեր տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ: Մասնավորապես, փետրվարի 5-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք, 3 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թելավ քաղաքից 16 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։ Փետրվարի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, գրանցվել են 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ և Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ։

Փետրվարի 8-ին երկրաշարժեր են գրանցվել Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 16 կմ արևմուտք, գրանցվել է  2-3 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 32 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք 3-4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ և Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 10-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Դողուբայազեթ քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 11-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ և Թուրքիայում՝ Պատնոս քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։

Ծառայությունը տեղեկացնում է, որ տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր մեկ երկրաշարժ, որի հետևանքով կան վիրավորներ: Այն տեղի է ունեցել փետրվարի 10-ին հարավային Իրանի տարածքում, Բենդեր Աբաս քաղաքից 64 կմ դեպի արևմուտք և ունեցել է 5.1 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցման հետևանքով վիրավորվել է 3 մարդ, վնասվել ավելի քան 15 բնակելի տուն: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ