Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գուայդոյի կողմնակիցներն ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանության հաշիվներից օգտվելու հնարավորություն են ստացել. Reuters

Գուայդոյի կողմնակիցներն ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանության հաշիվներից օգտվելու հնարավորություն են ստացել. Reuters

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմնակիցները, որն իրեն ժամանակավոր նախագահ Է հռչակել, Վաշինգտոնում այդ լատինամերիկյան հանրապետության դեսպանության հաշիվներից օգտվելու հնարավորություն են ստացել: Փետրվարի 13-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վենեսուելական ընդդիմության ներկայացուցիչների թվից գործակալության աղբյուրը նշել Է. «Մեզ հայտնեցին հաշիվների մասին»: Նա ընդգծել Է, որ Գուայդոյի կողմնակիցները «հնարավորություն ունեն» օգտվելու հաշիվներից, սակայն «ընտրել են չափազանց պահպանողական մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները»:

Ընդդիմության ներկայացուցիչները չեն բացառել, որ կարող են օգտվել հաշիվներում արկա միջոցներից, սակայն նշել են, որ այդ գործողություններին նախ պետք Է հավանություն տան վենեսուելացի օրենսդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]