Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ ծրագրավորողներն ախտորոշիչ որոշումներին աջակցող արհեստական բանականության համակարգ են ներկայացրել

Հայ ծրագրավորողներն ախտորոշիչ որոշումներին աջակցող արհեստական 
բանականության համակարգ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ծրագրավորողները մասնակցում են ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փետրվարի 11-15-ն  անցկացվող HIMSS19  Health IT Conference (առողջապահության ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաներ) խոշորագույն միջազգային  համաժողովին, որտեղ համաշխարհային առաջատար ընկերությունները ներկայացնում են  առողջապահության ոլորտին վերաբերող տեխնոլոգիական նորությունները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ից, համաժողովին մասնակցում են նորարարական մոտեցումներ և  նոր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններ, առողջապահության, դեղագործության ոլորտների, աշխարհի հայտնի բժշկական համալսարանների ներկայացուցիչներ։

Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հիմնադիրներից «Sylex SARL» ընկերությունը համաժողովի ցուցահանդեսային հարթակում հանդես է գալիս առանձին տաղավարով՝  ներկայացնելով էլեկտրոնային առողջապահության ոլորտի իր նոր լուծումները, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ ախտորոշիչ որոշումներին աջակցող համակարգը։  Ընկերության հայ մասնագետների մշակած ռոբոտ-համակարգը կարող է կատարել թերապևտ-բժշկի օգնականի դեր և օգնել մասնագետ բժշկին առավելագույնս ճիշտ ախտորոշում կատարելու հարցում։

«HIMSS –ին մասնակցելը երկու նպատակ ունի՝ ներկայացնել քեզ և ծանոթանալ աշխարհում ոլորտում կատարվող նորարարություններին։ Որպես առողջապահության ոլորտում գործող ՏՏ ընկերություն, մենք հետևում ենք ոլորտի ընդհանուր զարգացումներին։ Մեր ինժեներները նույնպես ձգտում են նորին, ավելի բարձրին։ Մենք ամեն տարի HIMSS –ում եղել ենք որպես այցելու՝ նորարություններին ծանոթանալու համար։ Հպարտ ենք, որ այս տարի միջազգային այնպիսի  հսկաների հետ, ինչպիսիք ենք, օրինակ, IBM-ը,  Oracle Corporation-ը և այլն,  ունենք մեր տաղավարը»,-ասել  է «Sylex SARL» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։

Նա նշել է, որ ներկայումս ոլորտում բավականին մեծ հետաքրքրություն և պահանջարկ կա արհեստական բանականությամբ գործող համակարգերի նկատմամբ։  Ներկայացված համակարգը՝ թերապևտ բժշկի ռոբոտ-օգնականը, կարող է բժշկին օգնել արագ և ավելի ճշգրիտ ախտորոշում իրականացնել, խուսափել  ավելորդ չափումներից ու հետազոտություններից, ինչպես նաև խնայել բժշկի ժամանակը, որը նա կարող է օգտագործել ուրիշ հիվանդների ընդունելու համար։

«Համակարգը բժշկական հանրության համար է ստեղծված՝ որպես բժիշկների գործիք։  Երբ որ թեստավորման ընթացքում համոզվենք նրա բացարձակ արդյունավետության մեջ, արդեն կարող ենք վստահ առաջարկել օգտվել մեր «դոկտոր Լեքսի» ծառայություններից։ Իսկ առայժմ նախատեսում ենք  այն փորձարկել համալսարանական շրջանակում․  հնարավորություն ստեղծել բժշկական համալսարանների ավարտական կուրսերի ուսանողների համար մրցել արհեստական բանականության պրոդուկտի հետ»,-նշել է «Sylex SARL» ընկերության  զարգացման գծով տնօրեն Կարեն Բադալյանը։

Ընկերության ծրագրավորողների կողմից  ռոբոտ-համակարգի մշակման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Դրանցում ներգրավվել են  նաև բժիշկներ, օգտագործվել են հայտնի Merck կազմակերպության բժշկական հանրագիտարանները, PubMed-ի տեղեկատվական բազաները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]