Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հռոմի պապը Microsoft-ի հետ քննարկել Է արհեստական ինտելեկտի հեռանկարները

Հռոմի պապը Microsoft-ի հետ քննարկել Է արհեստական ինտելեկտի հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 13-ի երեկոյան Վատիկանում ընդունել Է Microsoft անդրազգային կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթին, որի հետ նա քննարկել Է արհեստական ինտելեկտի բնագավառում մշակումների հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սուրբ աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրո Ջիզոտին:

Զրույցի ընթացքում Սմթը, մասնավորապես, արծարծել Է արհեստական ինտելեկտն ի շահ հասարակության օգտագործելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ պատմել Է գլոբալ մակարդակով թվային տեխնոլոգիաների զարգացման բանագավառում գոյություն ունեցող խզման հաղթահարման մի քանի ուղիների մասին: Վատիկան այցի ընթացքում Սմիթին ուղեկցել Է Կյանքի պապական ակադեմիայի նախագահ Վինչենցո Պալյան:

Հյուրերը Ֆրանցիսկոս պապին հայտնել են, որ Microsoft-ը ակադեմիայի հետ միասին մտադիր են միջազգային հատուկ մրցանակ հիմնել արհեստական ինտելեկտի Էթիկայի բնագավառում; Արհեստական ինտելեկտի (ԱԻ) հետ կապված ուսումնասիրություններն արագ զարգացում են ապրում, ինչի մասին վկայում Է գյուտերի համար պատենտային հայտերի աճը եւ այդ ոլորտում կատարվող հայտնագործությունները: Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպության (ԻՍՀԿ)՝ Ժնեւում հրապարակված զեկույցի համաձայն, «այդ աճը բացատրվում Է նրանով, որ վերջին տարիների ընթացքում ԱԻ-ը տեսական հայեցակարգից վերածվել Է համաշխարհային շուկան նվաճած իրական արտադրանքի»:

«Տեխնոլոգիաների զարգացման միտումները» վերտառությամբ զեկույցի հեղինակները վերլուծել են այս «արտադրանքի» հետ կապված 340 հազարից ավելի պատենտային հայտեր եւ 1,6 մլն գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են 20-րդ դարի 50-ական թվականներից ի վեր: Պարզվել Է, որ հայտնագործությունների կեսից ավելիի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են 2013 թվականից հետո, ինչը խոսում Է «պատենտավորման սրընթաց աճի» մասին: ԱԻ-ի տեխնոլոգիաների համար պատենտների 49 տոկոսում հիշատակվում Է համակարգչային տեսողությունը, որը ներառում Է պատկերների ճանաչման տեխնոլոգիան եւ շատ կարեւոր նշանակություն ունի անվարորդ ավտոմեքենաների համար: 265 տոկոսով ավելացել Է ռոբոտատեխնիկայի բնագավառում ԱԻ-ի օգտագործման հայտերի թիվը: Փոխադրումների սեկտորում, ներառյալ ինքնավար փոխադրամիջոցները, պատենտային հայտերի թիվը 2013 թվականի 3738-ից 2016 թվականին աճել Է մինչեւ 8764:

Էական աճ Է դիտվում նաեւ հեռահաղորդակցություններում, բժշկության եւ հաշվողական տեխնիկայի բնագավառում: Աշխարհում ԱՀ-ի ոլորտում հայտնագործությունների պատենտներ ունեցող 20 խոշորագույն ընկերություններից 12-ը ճապոնական են: Սակայն աշխարհի առաջատարները ԱՄՆ-ի երկու ընկերություններ են՝ IBM-ը (8920 հայտնագործություն՝ 2016 թվականի դրությամբ) եւ Microsoft-ը (5223): Առաջին քսանյակի մեջ մտել են Կորեայի Հանրապետության երկու ֆիրմաներ (Samsung-ը եւ LG Corporations-ը) եւ երկու ընկերություն Գերմանիայից (Siemens-ը եւ Bosch-ը):

ԱԻ-ի բնագավառում առավել ակտիվորեն պատենտներ ստացող 20 համալսարաններից եւ պետական գիտահետազոտական կազմակերպություններից բաղկացած ցուցակում առաջնությունը պատկանում Է Չինաստանին (20-ից 17-ը): Ցուցակի մնացած երեք հորիզոնականներն զբաղեցնում են Կորեայի Հանրապետության բուհերը եւ կազմակերպությունները: Բացի այս երկու երկրներից, աշխարհում չկա ոչ մի համալսարան կամ հետազոտական պետական կազմակերպություն, որը 500-ից ավելի հայտնագործության պատենտ ունենա ԱԻ-ի ոլորտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am