Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մակեդոնիայում երկօրյա սուգ Է հայտարարված ավտոբուսի վթարից զոհվածների հիշատակին

Մակեդոնիայում երկօրյա սուգ Է հայտարարված ավտոբուսի վթարից զոհվածների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում երկու օր՝ փետրվարի 14-ը եւ 15-ը, սգո օրեր են հայտարարված ավտոբուսի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով, վերջին տվյալներով՝ զոհվել Է 14 մարդ: Որոշումն ընդունվել Է փետրվարի 13-ի երեկոյան երկրի կառավարության արտակարգ նիստի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առկա տեղեկատվությամբ՝ ավտոբուսն ընթացել Է Սկոպիե - Տետովո մայրուղով, անսպասելիորեն դուրս Է եկել հանդիպական գոտի, ինչից հետո ընկել ցածրավայրը Լասկարցի գյուղի շրջանում: Ավտոբուսի վարորդը կայուն վիճակում գտնվում Է Սկոպիեի Սեպտեմբերի 8-ի անվան կլինիկայում:

Վթարի պահին, որը տեղի Է ունեցել Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 20:00-ին, ավտոբուսում եղել Է 50 հոգի: Պատահարի հետեւանքով տուժել Է 32 մարդ, որոնցից երեքն օրհասական վիճակում են, 14 մարդ զոհվել Է: Առկա տվյալներով՝ բոլոր զոհվածները Մակեդոնիայի Գոստիվար քաղաքի բնակիչներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am