Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պեկինում սկսվել են առեւտրական տարաձայնությունների շուրջ ամերիկա-չինական բարձր մակարդակի բանակցությունները

Պեկինում սկսվել են առեւտրական տարաձայնությունների շուրջ ամերիկա-չինական բարձր մակարդակի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում փետրվարի 14-ին մեկնարկել Է առեւտրական տարաձայնությունների շուրջ երկօրյա ամերիկա-չինական բանակցությունների հերթական փուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Չինաստանի պատվիրակությունը գլխավորում Է ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, ամերիկյան կողմից դրանց մասնակցում են ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել Է, որ երկուշաբթի սկսված նախնական բանակցությունները «շատ լավ են ընթանում»: Նա նշել Է, որ չինական կողմը «ապշեցուցիչ հարգանք Է դրսեւորում մեր նկատմամբ»:

Հունվարի 30-31-ին բանակցությունների վաշինգտոնյան փուլն ավարտվել Է առանց համաձայնագրի ձեռքբերման: ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ երկուստեք ձեռնտու համաձայնագրի ձեռքբերման համար որպես վերջնաժամկետ Է սահմանել մարտի 1-ը: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների սակագները 10 տոկոսից կբարձրացնի մինչեւ 25 տոկոս:

Միեւնույն ժամանակ Վաշինգտոնում Լյու Հեյի հետ հունվարյան հանդիպման արդյունքներով՝ Թրամփը հայտարարել Է, որ գործարքը պետք Է կնքվի իր եւ անձամբ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի միջեւ: Այդ հանդիպումը, ինչպես փետրվարի 11-ին հայտնել Է Axios-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ, կարող Է կայանալ արդեն մարտի կեսերին Պալմ-Բիչ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) Թրամփի Մար-ա-Լագո ակումբում: Նաեւ նշվում Է, որ հանդիպման անցկացման վերջնական վայրն առայժմ որոշված չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]