1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գուայդոյի ներկայացուցիչը Վաշինգտոնում հանդիպել Է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ

Գուայդոյի ներկայացուցիչը Վաշինգտոնում հանդիպել Է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայում իրեն նախագահ հայտարարած Խուան Գուայդոյի հանձնարարությամբ ԱՄՆ-ում դեսպանի գործառույթներն իրականացնող Կառլոս Վեկիոն փետվարի 13-ին Վաշինգտոնում հանդիպում Է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մամուլի համար Վեկիոյի արած հայտարարության մեջ:

Վեկիոն Փելոսիից այն բանի հավասիացումներ Է ստացել, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա գործադրվող ճնշումը կուժեղացվի:

«Չորեքշաբթի Միացյալ Նահանգներում Վենեսուելայի դեսպան Կառլոս Վեկիոն հանդիպում Է անցկացրել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որը հավաստել Է ուզուրպատորի ռեժիմի վրա ճնշումն ուժեղացնելու եւ մարդասիրական օգնության շուտափույթ ապահովման ուղղությամբ երկկուսակացական ջանքերի անհրաժեշտությունը, որը կոչված Է վերջ դնելու այն տառապանքներին, որոնք բռնապետությունը պատճառում Է Վենեսուելայի ժողովրդին»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

Հունվարի 23-ին Գուայդոն իրեն հայտարարել Է երկրի նախագահի պաշտոնակատար: Նույն օրը նրան պետության ժամանակավոր ղեկավար Է ճանաչել ԱՄՆ-ը, նրան միացել են Լիմայի խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, մի շարք այլ երկրներ: Մադուրոն տեղի ունեցածը որակել Է հեղաշրջման փորձ եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]