Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի թվային տնտեսության հիմնախնդիրներին նվիրված համաժողովին


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բրյուգե, որտեղ մասնակցելու է Բելգիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող բարձր մակարդակի «Սպառման նոր ձևերի և թվային գործարարության մարտահրավերները» միջազգային երկօրյա համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Համաժողովին քննարկվելու են «Թվայնացման ազդեցությունը տնտեսության վրա և չափելիության խնդիրները», «Դրամավարկային քաղաքականության մարտահրավերները նոր թվային միջավայրում» և «Թվային տնտեսության հարկումը և կարգավորումը» թեմաները:

Միջոցառման շրջանակում նախատեսված են հանդիպումներ մի շարք ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ