Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եվրոպայի լիգայում կկայանան փլեյ-օֆֆի խաղերը. ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպումը ևս

Եվրոպայի լիգայում կկայանան փլեյ-օֆֆի խաղերը. ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպումը ևս

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կկայանան փլեյ-օֆֆ առաջին խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի «Արսենալ»-ն արտագնա խաղում կմրցի բելառուսական «ԲԱՏԷ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին:

Փլեյ-օֆֆի մյուս խաղերում կմրցեն հետևյալ զույգերը` «Գալաթասարայ»-«Բենֆիկա», «Լացիո»-«Սևիլիա», «Օլիմպիակոս»-«Դինամո» (Կիև), «Ռենես»-«Բետիս», «Կրասնոդար»-«Բայրեն Լևերկուզեն», «Սլավիա» (Պրահա)-«Գենկ», «Ռապիդ» (Վիեննա)-«Ինտեր»: Այս հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:55-ին:

Իսկ «Սպորտինգ»-«Վիլիառեալ», «Սելթիկ»-«Վալենսիա», «Շախտյոր» (Դոնեցկ)-«Ֆրանկֆուրտ», «Մալմո»-«Չելսի», «Ցյուրիխ»-«Նապոլի», «Բրյուգե»-«Զալցբուրգ» և «Պլզեն»-«Դինամո» (Զագրեբ) խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]