Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

Մարտունու ավագ դպրոցի աշակերտը մասնակցել է ԱՊՀ երկրերի առարկայական օլիմպիադաներին


ԳԱՎԱՌ 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանը վերադարձել է ԱՊՀ երկրների դպրոցականների համար կազմակերպված առարկայական օլիմպիադաներից՝ մասնակցելով «Տնտեսագիտություն» եւ «Մաթեմատիկա» առարկաների մրցույթներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սերգեյ Հայրապետյանը, մինչ Մոսկվա մեկնելը ինքն օնլայն կարգով հաղթահարել է մրցութային երկու փուլերի արգելքը, ապա նոր ձեռք բերել միջազգային գլխավոր մրցույթին մասնակցելու իրավունք:

«Օլիմպիադան անցկացվում էր «Գազպրոմի» հովանավորությամբ: Մրցույթներին մասնակցում էին այն երկրների ներկայացուցիչները, որտեղ որ գործունեություն է ծավալում «Գազպրոմը»: Ես մասնակցել եմ երկու առարկաների մրցույթներին, որոն տեղի ունեցան Մոսկվայի տնտեսագիտության ինստիտուտում եւ Գազի ու նավթի համալսարանում: Իմ տարեկիցների խմբում «Տնտեսագիտություն» առարկայից մասնակցել են 30, «Մաթեմատիկա» առարկայից՝ 90 աշակերտ: Արդյունքների մասին կհայտնեն մարտի կեսերին: Ասեմ, որ մեծ սպասելիքներ ունեմ, հատկապես մաթեմատիկայի արդյունքներից: Համոզված եմ, որ հաղթելու եմ, որի դեպքում Մոսկվայի տնտեսագիտական համալսարանում կրթությունս շարունակելու հնարավորություն կունենամ: Իսկ առհասարակ որոշել եմ դպրոցն ավարտելուց հետո կրթությունս շարունակել Ֆրանսիական համալսարանի մարկետինգի ֆակուլտետում»,-ներկայացրեց Սերգեյ Հայրապետյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ