Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

ԱՄՆ փոխնախագահին ներկայացվել են Լեհաստանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունն ավելացնելու ծրագրի մանրամասները


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների  փոխնախագահ Մայք Փենսիին ներկայացրել են Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ավելացնելու ծրագրի մանրամասները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա:

Ամերիկյան զինվորական ներկայացուցիչ, գնդապետ Ջոն Դաունին ճեպազրույցի ժամանակ Փենսիին հիշեցրել է, որ Լեհաստանը ԱՄՆ լավագույն դաշնակիցն է արևելյան թևում, որտեղ տեղակայված է 4,5 հազարանոց ամերիկյան զորք:

Ըստ Դաունիի` Փենսիի այցի նպատակներից մեկն է՝ վերահաստատել  ԱՄՆ ներկայության կարևորությունը Լեհաստանում:

Գնդապետը նշել է, որ ակտիվ քննարկվում են ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնման հարցերը:

«Ցավոք, այդ քննարկումները դեռևս զգուշությամբ են ընթանում», - ավելացրել է Դաունին:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ