Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրահանձնաժողովում նշել են Brexit-ի ամսաթիվը տեղափոխելու հնարավորությունը

Եվրահանձնաժողովում նշել են Brexit-ի ամսաթիվը տեղափոխելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթիվը մարտի 29-ից ավելի ուշ ժամկետ տեղափոխելու հնարավորություն գոյություն ունի, սակայն Լոնդոնից համապատասխան խնդրագիր առայժմ չի ստացվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Մենք Մեծ Բրիտանիայից ժամկետի երկարացման վերաբերյալ խնդրագիր չենք ստացել: Բայց նման հնարավորությունը նախատեսված Է (Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածով»,-ասել Է նա: Սհինասը հերթական անգամ ընդգծել Է, որ Brexit-ի ամսաթիվը տեղափոխելու համար հարկավոր են Լոնդոնի խնդրագիրը եւ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համաձայնությունը: Լրագրողների այն հարցին, թե առավելագույնն ինչ ժամկետով կարող Է տեղափոխվել Brexit-ը, ԵՀ-ի ներկայացուցիչը հայտարարել Է, որ մտադիր չԷ շահարկել այդ թեման, քանի որ ներկայում ոչ մի խնդրագիր չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]