Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի մշակույթի նախարարի հետ

Դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի մշակույթի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 12-ին հանդիպում է ունեցել Լիտվայի մշակույթի նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասի (Mindaugas Kvietkauskas) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը նախարար Կվիետկաուսկասին հաջողություն և արդյունավետ գործունեություն է մաղթել՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ՀՀ դեսպանության և Լիտվայի մշակույթի նախարարության միջև ձևավորված սերտ համագործակցությունը կպահպանվի և կընդգրկի փոխգործակցության նոր ոլորտներ։

Նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասն նշել է, որ ուշադրությամբ հետևում և ողջունում է դեսպանության ակտիվ մշակութային գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով վերջերս Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Գյուրջիև» համույթի՝ Լիտվայում տեղի ունեցած համերգները, որոնք մեծ արձագանք ստացան երկրում։

Դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրել է դեսպանության առաջիկա ծրագրերը և նախաձեռնությունները, մասնավորապես՝ գրատպության, ցուցահանդեսների, տարբեր համերգների և մշակութային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։ Դեսպանն առանձնացրել է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում, ներկայացրել դրանց համատեքստում նախատեսված մի շարջ միջոցառումներ։

Նախարար Կվիետկաուսկասն իր պատրաստակամությունն է արտահայտել հնարավորության սահմաններում աջակցելու դեսպանության նախաձեռնություններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]