Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանական ընդդիմությունը սկսել է պատրաստվել հաջորդ համազգային հանրահավաքին

Ադրբեջանական ընդդիմությունը սկսել է պատրաստվել հաջորդ համազգային 
հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ ընդդիմության կողմից հունվարի 19-ին կազմակերպված հանրահավաքի արդյունքները եղել են սպասվածից ավելին, և ընդդիմությունը պատրաստվում է հաջորդ համազգային հանրահավաքին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հասանլիի փոխանցմամբ` հունվարի 19-ի հանրահավաքը եղել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կողմից կազմակերպված 20-րդ հանրահավաքը, և այս հանրահավաքը նախորդների համեմատ եղել է ամենա մասսայականը:

«Հանրահավաքը չի նշանակում, որ բոլորը պետք է հրապարակում լինեն: Բնակչության ակտիվ հատվածի մասնակցությունն արդեն իսկ արտահայտում է բնակչության վճռականությունն ու կամքը: Հունվարի 19-ի հանրահավաքի արդյունավետությունն ավելի մեծ ստացվեց և իշխանությունները հասկացան, թե ինչ ճգնաժամի մեջ են գցել հասարակությանը»,-նշել է Հասանլին:

Հասանլին նշել է, որ այդ հանրահավաքը ցույց տվեց, որ քաղաքացիական հասարակությունն ամբողջովին ճնշված չէ:

«Իշխանությունները համոզված էին, որ արդեն ճնշել են քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը, և այն այլևս չի կարող հանդես գալ իշխանության դեմ, սակայն հանրահավաքը ցույց տվեց, որ այդպես չէ»,-հավելել է ընդդիմության առաջնորդը:

Հասանլին նշել է, որ խորհուրդը շարունակելու է հանրահավաքները, և իշխանությունները ստիպված են լինելու թույլատրել:

«Եթե իշխանությունները չթույլատրեն հանրահավաքները, կխախտեն հանրահավաքների ազատության մասին սահմանադրական օրենքը, ինչպես նաև միջազգային պարտավորությունները»,-եզրափակել է Հասանլին:

Ընդդիմադիր առաջնորդի խոսքով` հաջորդ հանրահավաքը նվիրված է լինելու խնդրահարույց վարկերին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]