Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Փոմպեոն Ռուսաստանին մեղադրել Է ՆԱՏՕ-ն քանդելու ցանկության մեջ


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր Է «կոտրել» ՆԱՏՕ-ն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն, որը փետրվարի 13-ին այցելել Է լեհական Բեմովոյում տեղավորված ամերիկացի զինվորներին:

«Ժամանակները փոխվել են: Ինչ-որ ժամանակ մենք վախենում Էինք խորհրդային ագրեսիայից: Այսօր մեր հրամանատարները կրկին կենտրոնացել են Ռուսաստանի կողմից ագրեսիայի վրա»,-ասել Է Փոմպեոն: Դրա հետ մեկտեղ նա Լեհաստանին շնորհակալություն Է հայտնել ՆԱՏՕ-ին ակտիվ մասնակցության համար: «Վլադիմիր Պուտինը պլանավորում Է քանդել մեր միությունը»,-ասել Է նա՝ մատնանշելով Վրաստանն ու Ուկրաինան: «Ուստի մենք ուժեղացրել ենք ներկայությունը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում»,-հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Փոմպեոն ժամանել Է Լեհաստան՝ մասնակցելու Մերձավոր Արեւելքին նվիրված նախարարական խորհրդաժողովին, որը ԱՄՆ-ը եւ Լեհաստանը փետրվարի 13-14-ին կազմակերպում են Վարhttps://www.armenpress.amշավայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ