Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունները դրական արդյունք չեն տա. այաթոլլա Խամենեի

ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունները դրական արդյունք չեն տա. այաթոլլա Խամենեի
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի հետ Թեհրանի բանակցությունները չեն կարող փերել դրական արդյունքի եւ միայն կվնասեն Իրանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին հայտարարել Է երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Նրա ելույթը նվիրված Էր Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին:
«Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ին, ապա հակասությունների լուծումը հնարավոր չի թվում, իսկ նրա հետ բանակցությունները որեւԷ այլ բանի չեն բերի, բացի նյութական ու բարոյական կորուստներից»,-ասել Է Խամենեին: Նրա խոսքով՝ առայժմ «իրանական ազգը գտնում Է, որ, բացի Վաշինգտոնից, մի քանի եվրոպական երկրներ նույնպես խաբեբաներ են եւ վստահություն չեն ներշնչում»: Հոգեւոր առաջնորդը նշել Է, որ Իրանը «պետք Է խստիվ պահպանի իր սահմանները եւ ոչ մի քայլ չնահանջի Իսլամական հեղափոխության սկզբունքներից»:
Իրանի ղեկավարները վերջին ամիսներին ամերիկյան կողմին քանիցս մեղադրել են միջուկային գործարքից դուրս գալու անօրինական գործողությունների եւ Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու մեջ: 2018 թվականի դեկտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը չի կարող հասնել իր նպատակներին, չնայած երկրի կենսամակարդակի վրա ամերիկյան պատժամիջոցների բացասական ազդեցությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]