1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՀ-ն ընդունեց 23 երկրներից բաղկացած նոր ցուցակ՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ թույլ կանոններով

ԵՀ-ն ընդունեց 23 երկրներից բաղկացած նոր ցուցակ՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ թույլ կանոններով
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովն (ԵՀ) ընդունել Է 23 երկրներից բաղկացած նոր ցուցակ՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ թույլ կանոններով, դրանում ներառվել են, մասնավորապես, Իրանը, Իրաքը եւ Սաուդյան Արաբիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԵՀ-ի կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:
Ցուցակում տեղ են գտել նաեւ Աֆղանստանը, Պանաման, Լիբիան, Վիրջինյան կղզիները, Ամերիկյան Սամոան, Բահամյան կղզիները, Բոթսվանան, Հյուսիսային Կորեան, Եթովպիան, Գանան, Գուամը, Նիգերիան, Պակիստանը, Պուրետո Ռիկոն, Սամոան, Շրի Լանկան, Սիրիան, Տրինիդադը եւ Տոբագոն, Թունիսը, Եմենը:
Սույն ցուցակը կազմվել Է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի կանխման միջոցով Եվրամիության ֆինանսական համակարգը պաշտպանելու նպատակով: Բանկերը եւ այլ կազմակերպություններ, որոնց վրա տարածվում են փողերի լվացման դեմ Եվրամիության կանոնները, պետք Է կատարեն այն ֆինանսական գործառնությունների ուժեղացված ստուգումներ, որոնք սպասարկյալներ եւ ֆինանսական հիմնարկություններ են ներառում ցուցակի երկրներից, որպեսզի ավելի լավ որոշեն կասկածելի դրամական հոսքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]