Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանը բացահայտել Է իր երիտասարդության գաղտնիքը

Քիմ Քարդաշյանը բացահայտել Է իր երիտասարդության գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան Ուեսթը բացահայտել Է իր երիտասարդության գաղտնիքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: Լոս Անջելեսում դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ վարպետության դասի ժամանակ հեռուստաաստղին հարցրել են, թե նրան ինչպես Է հաջողվում խուսափել կնճիռներից:

«Չեմ ժպտում»,- պատասխանել Է 38-ամյա Քարդաշյանը եւ հավելել, որ նախկինում ջանացել Է ժպտալ յուրաքանչյուր լուսանկարում: Այնուհետեւ հեռուստաաստղը պատմել Է, որ վերջին հղիության ժամանակ ինքը տառապել Է պրեԷկլամպսիայով (հղիության բարդացում, որի դեպքում խախտվում են զարկերակային ճնշման ցուցանիշները) եւ իր մոտ հայտնվել են այտուցներ: Քարդաշյանը խոստովանել Է, որ բազմաթիվ բաժանորդներ սկսել են ծաղրել իրեն գիրության եւ «այն բանի համար, որ ինքը չԷր կարողանում վերահսկել քաշը»: Այդ ժամանակ նա լուսանկարների համար սկսել Է փնտրել նոր, ավելի հաջող կեցվածքներ: «Նույնիսկ եթե ես ավելի ինքնավստահ լինեի, արդեն չԷի ցանկանում լինել այն աղջիկը, որը ժպտում Է բոլոր լուսանկարներում: Այդ ամենը փոխեց իմ վիճակը, փոխեց ինձ եւ իմ անձը»,- պարզաբանել Է հեռուստաաստղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]