1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մակրոնը զիջում Է դիրքերը ժողովրդականության վարկանիշում

Մակրոնը զիջում Է դիրքերը ժողովրդականության վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկին եւ գործող մի քանի քաղաքական գործիչներից հետ Է մնացել ժողովրդականության վարկանիշում. մասնավորապես, Ֆրանսիայի բնապահպանության նախկին նախարար Նիկոլա Յուլոն գլխավորել Է վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ifop-Fiducial-ի հարցման արդյունքները, որն անցկացվել Է Paris Match հրատարակության եւ Sud Radio ռադիոկայանի համար:

Ինչպես հետեւում Է հարցման արդյունքներից, Յուլոյի մասին լավ կարծիք ունի հարցման մասնակիցների 73 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել Է նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն (56 տոկոս): Ընդսմին Մակրոնի վերաբերյալ դրական կարծիք ունի հարցվածների 36 տոկոսը, վարչապետ Էդուար Ֆիլիպի վերաբերյալ՝ 47 տոկոսը: Առավել մեծ ժողովրդականություն վայելող նախարարը դարձել Է ԱԳ նախարարության ղեկավար Ժան-Իվ լե Դրիանը (49 տոկոս): Ուշագրավ Է, որ Մակրոնին գերազանցել Է նաեւ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին (42 տոկոս): Ժողովրդականության վարկանիշը եզրափակել են Էր դեպարտամենտի խորհրդի նախագահ Սեբաստիան Լեկոռնյուն (11 տոկոս) եւ Ազգային ժողովի պատգամավոր Ֆաբիեն Ռուսելը (11 տոկոս): Հարցումը հեռախոսով անցկացվել Է փետրվարի 8-ից 9-ը: Դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 1002 մարդ: Վիճակարգական անճշտությունը նշված չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]