Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մարզպետի լիազորությունները կֆիքսվեն տարածքային կառավարման մասին օրենքով

Մարզպետի լիազորությունները կֆիքսվեն տարածքային կառավարման մասին օրենքով

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Տարբեր մարզերի համար մարզպետարանների աշխատակազմի կրճատումները կլինեն տարբեր՝ տարբեր մեխանիզմներ հաշվի առնելով: Այս մասին փետրվարի 13-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք ներգրավել ենք խորհրդատվական ընկերություններ, որոնք ուսումնասիրել և առանձնացրել են օղակներն են ավելի ուռճացած: Կարող է ստացվել, օրինակ, որ Գեղարքունիքում կրճատվի իրավաբանական, Շիրակում՝ ՏԻՄ վարչությունը: Այնպես որ, այս պահին չեմ կարող ասել, թե, օրինակ, Շիրակի մարզում որ վարչությանը կամ բաժիններին սա կվերաբերի: Բայց, անշուշտ, լինելու են վերախմբավորումներ և տարբեր բաժինների մեջ ներառվելու են այլ բաժիններ՝ լինելու են անվանական փոփոխություններ, նաև գործառույթների վերախմբավորում ու վերակազմավորում: Կրճատումների քանակը ևս որոշվելու է ընթացքում: Փոխմարզպետների հարցը ևս կորոշվի առաջիկայում»: Մարզպետի լիազորությունները, ըստ նախարարի, կֆիքսվեն տարածքային կառավարման մասին օրենքով, որն արդեն կառավարությունում է և շուտով արդեն կշրջանառվի:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]