Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցներն ընդունվում են ԱՄՆ-ի սաստիկ ճնշմամբ. Լավրով

ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցներն ընդունվում են ԱՄՆ-ի սաստիկ ճնշմամբ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կերչի նեղուցի իրադրության կապակցությամբ Եվրամիության հակառուսական պատժամիջոցներն ընդունվում են Վաշինգտոնի հզորագույն ճնշմամբ: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների վերաբերյալ հաղորդագրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես դա դիտարկում եմ որպես այն բանի դրսեւորում, որ եվրոպացիները հերթական անգամ ընդունում են իրենց լիակատար անկարողությունը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ստիպելու կատարել Մինսկի պայմանավորվածությունները: Քանի որ նրանք արդեն իրենց կլիենտներին ղեկավարել չեն կարողանում, ապա պետք Է ինչ-որ բան անեն եւ դիմում են պատժամիջոցների հերթական փաթեթին»,- ուշադրություն Է դարձրել Լավրովը: «Մենք գիտենք, որ այդ պատժամիջոցներն ընդունվում են ԱՄՆ-ի հզորագույն ճնշմամբ, ինչն ավելորդ անգամ խոսում Է այն մասին, որ Եվրամիությունն ինքնուրույն չԷ»,-ընդգծել Է ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, փետրվարի 12-ին հայտնել Է, որ Բրյուսելը եւ Վաշինգտոնը Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ են պատրաստում ի պատասխան Ռուսաստանի կողմից անցյալ տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում ուկրաինացի նավաստիների ձերբակալման: Միեւնույն ժամանակ բրիտանական Financial Times թերթը գրում Է, որ պատժամիջոցները քննարկվելու են արդեն Եվրամիության արտաքին գործերի նախարարների փետրվարի 18-ին հանդիպմանը, եւ գործի են դրվելու երկու ամսվա ընթացքում՝ մինչեւ մարտի վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]