Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանովերում կկայանա «Մենք կապրենք նաև Բաբելոնից հետո. հայերի և հրեաների գոյության փորձը» միջազգային համաժողով

Հանովերում կկայանա «Մենք կապրենք նաև Բաբելոնից հետո. հայերի և հրեաների 
գոյության փորձը» միջազգային համաժողով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Գերմանիայի երրորդ խոշորագույն քաղաք, ԳԴՀ Ներքին Սաքսոնիա երկրամասի մայրաքաղաք Հանովերում  փետրվարի 24-27-ը տեղի է ունենալու «Մենք կապրենք նաև Բաբելոնից հետո. հայերի և հրեաների գոյության փորձը. տեղահանման, արտաքսման և ոչնչացման միջև» խորագրով միջազգային համաժողով, որը նախաձեռնվել է Հրեական երաժշտության եվրոպական կենտրոնի և Գերմանահայկական միության կողմից՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման պաշտոնական աջակցողներն են նաև Ներքին Սաքսոնիա հիմնադրամը, «Գերմանական հետազոտական միավորում» հիմնադրամը, Դր. Բուհմանի անվան միջկրոնական փոխըմբռնման հիմնադրամը, Դաշնային երկրամասի մայրաքաղաք Հանովերի մշակութային վարչությունը:

Եռօրյա համաժողովին ելույթներ կունենան մի շարք անվանի գիտնականներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսրայելից և այլ երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]