Բրիտանացին սեւ ընձառյուծի՝ պատմության մեջ երկրորդ լուսանկարն Է արել
14:57, 13 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի Ուիլ Բուրարդ Լուկասը դարձել Է վերջին հարյուրամյակում առաջին լուսանկարիչը, որը կարողացել Է լուսանկարել հազվագյուտ սեւ ընձառյուծի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին գրել Է The Guardian-ը:
Լուսանկարն արվել Է Քենիայում՝ գիշերային նկարահանումների համար հարմարեցված ֆոտոթակարդների միջոցով: Բուրարդ Լուկասը խցիկները տեղակայել Էր այն վայրերում, որտեղ տեղացի բնակիչները տեսել Էին ընձառյուծին: Հրատարակությունը նշում Է, որ մինչ օրս միակ լուսանկարը, որը վկայում Է սեւ ընձառյուծի գոյության մասին, եղել Է 1909 թվականի լուսանկարը, որն արվել Է Եթովպիայում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Посмотреть эту публикацию в InstagramA Black African Leopard under a full moon. #Camtraptions #cameratrap #blackpanther
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում