Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է 
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Կիպրոսի նախարարը տպավորված էր, վստահեցրեց՝ ակտիվ համագործակցելու են Կենտրոնի հետ»,-նշված է ռեկտորի գրառման մեջ:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ Կիպրոսից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի մասնաշենքում տեղավորված վերականգնողական կենտրոնը շահագործման է հանձնվել 2018 թվականի հունվարի 29-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]