1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Kiss-ի կիթառահարի նմանակի մազերը բոցավառվել են հենց բեմի վրա

Kiss-ի կիթառահարի նմանակի մազերը բոցավառվել են հենց բեմի վրա

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն ամենը, ինչ դուք ցանկանում Էիք իմանալ դիմացկունության եւ անխռովության մասին, բայց վախենում Էիք հարցնել, ցուցադրել Է այս երիտասարդը: Kiss-ի կիթառահար եւ վոկալիստ Պոլ Սթենլիի նմանակը ոչ միայն ինքն Է «վառել», այլեւ հասցրել Է ինքն Էլ բոցավառվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հ-ում անելով Life-ին:

Քավեր-խմբի համերգի ժամանակ, որը Kiss-ի երգերն Էր կատարում ԱՄՆ-ի Այովայի նահանգում, իսկական դժոխային շոգ Էր:

Առանձնապես տպավորիչ պահերից մեկում փայլատակել Է ոչ միայն հրավառությունը, այլեւ բոցավառվել են կիթառահար Բոբի Ջենսենի մազերը:

Ճիշտ Է, երիտասարդին դա ամենեւին չի վախեցրել եւ չի շփոթեցրել. նա անվրդով շարունակել Է ծանր ռոք նվագել: Եվ մինչ տեխնիկական անձնակազմը վազում Էր մարելու այրվող գանգուրները, զարմացած հանդիսատեսները հեռախոսներով նկարահանում Էին միջադեպը:

Երաժիշտն ինքը հետո պատմել Է, թե իսկույն հասկացել Է, որ այրվում Է, բայց իրեն դա քիչ Էր անհանգստացնում, գրում Է Ultimate Classic Rock-ը:

Կիթառահարը վստահ Էր, որ կհասցնեն մարել կրակը: «Ես անմիջապես հասկացա, որ մազերս վառվում են: Եվ դա կեղծամ չԷր, այլ իմ մազերն Էին: «…» Ես չԷի անհանգստանում, զվարճալի Էր»,- ասել Է նա: Քավեր-խումբը, որում նվագում Է Բոբի Ջենսենը, գոյություն ունի արդեն 20 տարի եւ կատարում Է ոչ միայն Kiss-ի երգերը: Նրանց երգացանկում են նաեւ Queen-ի, Aerosmith-ի, Van Halen-ի ստեղծագործությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]