Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը նշել Է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու պայմանը

ԱՄՆ-ը նշել Է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու պայմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել Է, որ ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցները կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի կազմ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «չի պաշտպանում եւ երբեք չի պաշտպանի» Ղրիմի միացումը Ռուսաստանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չորս տարի առաջ ստորագրված Մինսկի համաձայնագրերի քննարկման ընթացքում նա նաեւ Մոսկվային կոչ Է արել ամբողջությամբ կատարել պայմանավորվածությունները: «Հենց Ռուսաստանը պետք Է վերջ դնի հակամարտությանը»,-ասել Է նա: Քոենը նաեւ պնդել Է, որ Դոնբասում գտնվում են ռուս զինվորականներ եւ ռուսական զենք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]