Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Կիպրոսի  պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ի առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարանի լրատվական ծառայությունից, Կիպրոսի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին, այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին հանձնել է Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր:




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ