Մակեդոնիան կկարողանա ՆԱՏՕ-ին անդամակցել 2020 թվականի գարնանը
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիան կկարողանա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ հաջորդ տարվա գարնանը, թեեւ դաշինքը ջանում Է առավելագույնս արագացնել այդ գործընթացը: Փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել Է դաշինքի պաշտոնյաներից մեկն՝ անունը չհայտնելու պայմանով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների կողմից Մակեդոնիայի անդամակցման արձանագրության վավերացման գործընթացը կտեւի 12 ամիս, այսինքն՝ երկիրը կկարողանա դաշինքի անդամ դառնել մինչեւ հաջորդ գարունը,- հայտարարել Է նա:- Երկու երկրների՝ Հունաստանի եւ Սլովենիայի խորհրդարաններն արդեն վավերացրել են անդամակցման արձանագրությունը»:
Փետրվարի 6-ին ՆԱՏՕ-ի 29 պետությունների եւ Մակեդոնիայի դեսպանները Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում ստորագրել են կազմակերպությանն այդ երկրի անդամակցման արձանագրությունը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի եւ բալկանյան հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ:
Արձանագրությունը վավերացման համար նախ հանձնվում Է դաշինքի պետություններին, եւ միայն այդ գործընթացի ավարտից հետո այն կկարողանա վավերացնել Մակեդոնիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում