Հայտարարվել է Եվրոպայի լավագույն տուրիստական ուղղությունը
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: European Best Destinations-ի վարկածով՝ Բուդապեշտը հայտարարվել Է 2019 թվականին Եվրոպայի լավագույն տուրիստական ուղղությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մրցանակի պաշտոնական կայքում:
Առցանց-քվեարկության արդյունքների համաձայն, այս քաղաքը հատկապես դուր Է գալիս մշակութային եւ ռոմանտիկ հանգստի, ինչպես նաեւ գիշերային կյանքի սիրահարներին: Ընդ որում՝ այս քաղաքի օգտին տրված ձայների 77 տոկոսը պատկանում Է Հունգարիայից ժամանող զբոսաշրջիկներին:
Երկրորդ տեղում հայտնվել Է Բրագա պորտուգալական քաղաքը, որը գտնվում Է Պորտուից ոչ հեռու: Նրա օգտին, ամենայն հավանականությամբ, նույնպես քվեարկել են ռոմանտիկ հանգստի երկրպագուները, ինչպես նաեւ շոփինգի սիրահարները. չԷ որ միջնադարյան այս փոքրիկ քաղաքը կարող Է պարծենալ տեղացի դիզայներների բազմաթիվ խանութներով եւ առեւտրի մեծ կենտրոններով:
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է իտալական Մոնտե-Իզոլա կղզին՝ Իզեո լճում, ուր Միլանից ավտոմեքենայով կարելի Է հասնել երկու ժամում: Այստեղ հանգստանում են գաստրոնոմիական զբոսաշրջության երկրպագուները, որոնք հավանում են տեղական սալյամին, ձուկը, ձիթայուղը, չորացրած սարդինաները եւ թարմ լոլիկները: Այս տարի Եվրոպայի լավագույն տուրիստական ուղղություն կոչմանը հավակնում Էր 15 վայր, իսկ քվեարկությանը մասնակցել Է ավելի քան 500 հազար օգտատեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում