1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թեղուտի հանքավայրի խնդրի շուրջ ՎՏԲ ընկերության ու «Վալեքս» գրուպի բանավեճը տեղափոխվել է նոր հարթություն

Թեղուտի հանքավայրի խնդրի շուրջ ՎՏԲ ընկերության ու «Վալեքս» գրուպի բանավեճը 
տեղափոխվել է նոր հարթություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդրի առկա վիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը խոսել է կառավարության ծրագրի քննարկման ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը խնդրի պարզաբանման համար ներկայացրեց, թե ինչպես են ի սկզբանե զարգացել գործընթացները:

«ՎՏԲ բանկը Թեղուտի հանքավայրին և «Վալեքս» գրուպ ընկերությանը տվել է 380 մլն դոլարի վարկ, և, ըստ ամենայնի, այդ վարկը տրվել է ոչ առանց քաղաքական միջամտության: Ապա եկել է ժամանակ, երբ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալեքս» գրուպ ընկերությունը այդ վարկը չի կարողացել սպասարկել, որից հետո այդ ընկերությունը սնանկության ճանապարհին է հայտնվել: Մենք մայիսից ներգրավվել ենք գործընթացի մեջ և սկսել ենք բանակցություններ՝ օգնելու, որ ՎՏԲ ընկերությունն ու «Վալեքս» գրուպը իրար հետ գան համաձայնության: Անցյալ տարի մենք հասանք համաձայնության, որ ՎՏԲ բանկը պետք է դառնա Թեղուտի սեփականատերը, պետք է ներգրավի նաև պղնձի ոլորտում հայտնի օպերատորի, ով պետք է հանքը աշխատացնի, և այս համատեքստում պետք է աշխատի նաև պղնձաձուլարանը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այդ պայմանավորվածությունները խախտվել են հետագա գործընթացների պատճառով:

«Երբ այս գործընթացն արդեն պետք է գնար, տեղի ունեցավ մի շատ տարօրինակ պատմություն. ինչ-որ ընկերություն 4 հազար դոլար պարտքի համար դիմեց դատարան, և դատարանից ակնկալեց, որ այդ 4 հազար դոլարի պարտքի համար, որպես հայցի ապահովման միջոց, բոլոր գործընթացների վրա դրվի կալանք: 4 հազար դոլարի պարտքի համար դատարանը կալանք սահմանեց մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ընկերության և ընկերությունների գույքի, շարժի և իրավաբանական գործընթացների վրա: Եվ այս պատճառով նախկին պայմանավորվածությունների համակարգը սկսեց քանդվել»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ ՎՏԲ ընկերության ու «Վալեքս» գրուպի բանավեճը տեղափոխվել է նոր հարթություն:

«Հիմա բանակցությունները վերադառնում են ինչ-որ զրոյական կետի, որովհետև այդ օպերատորը, որը ներկայացված էր, «խրտնեց» ու հրաժարվեց մտնել գործընթացի մեջ: Խնդիրը կայանում է նրանում, որ «Վալեքս»-ի ու ՎՏԲ-ի միջև բանավեճը նոր հարթություն է տեղափոխվել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կառավարություն պետք է օգնի, որպեսզի այս հարցը հնարավորինս արագ կարգավորվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]