Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկվայում ռեկորդային ձնատեղում է գրանցվել

Մոսկվայում ռեկորդային ձնատեղում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ձյան տեղումները փետրվարի 13-ի համար ռեկորդային են դարձել օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Մետեոնովոստի» պորտալում հրապարակված հաղորդագրության մեջ:

Օդերեւութաբանների տվյալներով՝ տեղացել Է շուրջ 11 միլիմետր ձյուն: «Նախկին ռեկորդն արձանագրվել Է 2007 թվականին՝ 10,1 միլիմետր: Ընդ որում տեղումները շարունակվելու են»,- նախազգուշացրել են մասնագետները: Առատ ձյուն կտեղա եւս մի քանի ժամ եւ կարող Է բերել եւս շուրջ 7 միլիմետր տեղումներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել են «Ֆոբոս» եղանակի կենտրոնի փորձագետները, փետրվար 13-ի առավոտվա դեմ մայրաքաղաքում ձյան հնգօրյա նորմա Է տեղացել: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ ձյունը Մոսկվայում կշարունակի գալ ողջ օրվա ընթացքում: Ենթադրվում Է, որ ի վերջո կարող Է լինել տեղումների ամսական նորմայի, որը փետրվարին կազմում Է 36 միլիմետր, մինչեւ մեկ երրորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]