1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է` գազի գինը սպառողների համար այս տարի չի բարձրանա

Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է` գազի գինը սպառողների համար այս տարի չի 
բարձրանա

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի գինը Հայաստանում սպառողների համար 2019թ. չի բարձրանա: Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության և համակարգի օպտիմալացման խնդիր է դրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին վստահեցրեց Ազգային ժողովում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Ես շատ հստակ հայտարարել եմ, որ գազի գինը չի բարձրանալու: Պետությունը գազ չի գնում, այն գնում է «Գազպրոմ Արմենիան»: Թե այն որքանով է գնում գազը, ուրիշ խնդիր է: Իսկ պետությունը գործ ունի սպառողների հետ: Եվ մենք ասել ենք, որ գազի գինը այս տարի չի բարձրանա: Եվ մեր բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց` այդ թեմայով բազմիցս ասել է` հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա հարցի քննարկման, նաև ԵԱՏՄ շրջանակում այդ թեմայի քննարկման անհրաժեշտութզուն կա: Նա վստահեցրեց` կառավարությունը պետք է այդ քննարկումներն անի և Հայաստանի շահերը պաշտպանենք:

«Մենք խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության և այդ համակարգի օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Եվ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք»,-եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված լրացուցիչ համաձայնագրի համաձայն, որը սահմանում է 2019-ին Հայաստան մատակարարվող գազի սակագինը, Հայաստանի և Վրաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կազմում է 1000 խմ-ն 165 ԱՄՆ դոլար՝ նախկին 150 դոլարի դիմաց: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]