1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը կարևորում է բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացումը

Կառավարությունը կարևորում է բարձրագույն կրթության մեջ հետազոտական 
բաղադրիչի ավելացումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանի հարցին:

«Մենք շատ կարևորում ենք, որ բարձրագույն կրթության մեջ հետազոտական կոմպոնենտը գնալով ավելի շատանա: Ցավոք, այսօր ունենք իրավիճակ, երբ ուսանողը սովորում է, դասախոսություններ է լսում, բայց դիպլոմ է ստանում, առանց իր մասնագիտության հետ կոնկրետ առնչվելու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս հարցը գիտության ու կրթության համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]