Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էդդի Մերֆիի մասնակցությամբ «Ուղեւորություն Ամերիկա» կատակերգության շարունակությունը կթողարկվի 2020 թ. օգոստոսին

Էդդի Մերֆիի մասնակցությամբ «Ուղեւորություն Ամերիկա» կատակերգության շարունակությունը կթողարկվի 2020 թ. օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Paramount Pictures կինոստուդիան փետրվարի 12-ին հայտարարել Է, որ «Ուղեւորություն Ամերիկա» (1988 թ.) կատակերգության շարունակությունը՝ գլխավոր դերում դերասան Էդդի Մերֆիի մասնակցությամբ, մեծ Էկրան կբարձրանա 2020 թվականի օգոստոսի 7-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆիլմում Մերֆին մարմնավորել Է աֆրիկացի արքայազն Աքիմին, որն Ամերիկա Էր փախել պայմանագրային ամուսնությունից եւ սպասավորի հետ բնակվում Էր Քուինսի շրջանի հետնախորշերում: Շարունակության մեջ Աքիմն իմանում Է, որ իր վաղուց կորած որդին ողջ Է եւ վերադառնում Է հայրենիք, որտեղ գահաժառանգության շուրջ սկսում են կրքեր բորբոքվել (մտացածին) Զամունդա թագավորությունում: Նոր կինոնկարում որպես ռեժիսորներ եւ սցենարիստներ են հանդես գալու Քրեյգ Բրյուերը, որը հանդիսատեսներին ծանոթ Է «Վահան» հեռուստասերիալից (2002-2008 թթ.), եւ Քենյա Բերիսը («Թոփ-մոդել ամերիկյան ձեւով» ռեալիթի-շոու):

Կինոստուդիան չի ճշտում սիքվելի դերասանական կազմը: Դատելով ըստ ամենայնի՝ Մերֆին մտադիր Է նախագծում ներգրավել առաջին ֆիլմի դերասաններին: Վանեսա Բել Քելլոուեյը, որը կատակերգության մեջ խաղացել Է հնարավոր հարսնացուի դերը, TMZ ռեսուրսին հայտարարել Է դրա շարունակության մեջ նկարահանվելու համաձայնության մասին:

«Ուղեւորություն Ամերիկա» կինոնկարը, չնայած բավականին պարզունակ սյուժեին, սիրվել Է կինոյի բազմաթիվ երկրպագուների կողմից: Ժապավենն «Օսկար» մրցանակի Է անվանակարգվել լավագույն կոստյումների եւ գրիմի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]