1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մադուրոն մեծ սխալ Է համարել Գուայդոյին աջակցելու Եվրամիության որոշումը

Մադուրոն մեծ սխալ Է համարել Գուայդոյին աջակցելու Եվրամիության որոշումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը մեծ սխալ Է կատարել՝ կանգնելով Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը, որն իրեն նախագահ Է հռչակել: Այս կարծիքը Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել Է փետրվարի 13-ին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ (ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ) Ֆեդերիկա Մոգերինին եւ ԵՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչները մեծ սխալ գործեցին: Նրանք միայն մի կողմին լսեցին, նրանք չլսեցին ամբողջ երկրին, որը ցանկանում Է երկխոսություն, ըմբռնում եւ հարգանք: Նրանք չանսացին մեզ, նրանց, ում ձայնն իսկական ուժ ունի: Եվրոպան կուրորեն միացավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սխալ քաղաքականությանը»,-հայտարարել Է Մադուրոն:

Հունվարի 23-ին Գուայդոն իրեն հայտարարել Է երկրի նախագահի պաշտոնակատար: Նույն օրը նրան պետության ժամանակավոր ղեկավար Է ճանաչել ԱՄՆ-ը, նրան միացել են Լիմայի խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, մի շարք այլ երկրներ: Մադուրոն տեղի ունեցածը որակել Է հեղաշրջման փորձ եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]