Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հյուսիսկորեացիների շուրջ 40 տոկոսը տառապում Է պարենի պակասից. ՄԱԿ

Հյուսիսկորեացիների շուրջ 40 տոկոսը տառապում Է պարենի պակասից. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի յուրաքանչյուր տասը քաղաքացուց չորսը ճգնաժամային իրավիճակում են պարենային անվտանգության հարցում: Փետրվարի 13-ին այս մասին հայտնել Է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղանտեսության կազմակերպության (ՖԱՕ) զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ զեկույցում նշված Է, որ մոտավորապես 19 միլիոն հյուսիսկորեացիներ կախված են պարենի բաշխման պետական համակարգից, իսկ կես տարեկանից մինչեւ երկու տարեկան երեխաների մեկ երրորդն անհրաժեշտ քանակի կալորիաներ չի ստանում: Այդ երեխաների 25 տոկոսը տառապում Է խրոնիկական թերասնումից: Զեկույցում նաեւ նշված Է, որ ԿԺԴՀ-ում հումանիտար իրադրությունը վատթարացել Է երաշտների, հեղեղումների եւ այլ տարերային աղետների պատճառով, որոնք տեղ են ունեցել վերջին վեց տարվա ընթացքում:

Այս առնչությամբ ՖԱՕ-ն դոնոր երկրներին կոչ Է անում 10 միլիոն դոլար հատկացնել՝ 513 հազար հյուսիսկորեացիների մարդասիրական օգնություն տրամադրելու համար, որոնք հայտնվել են առավել բարդ պարենային վիճակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]