Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունը ավագանու դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է մշակում

Կառավարությունը ավագանու դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է 
մշակում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ավագանիների դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է պատրաստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մենք հիմա օրենսդրական նախաձեռնություն ենք պատրաստում, որը, համոզված եմ, բուռն քննարկումների տեղիք կտա: Կարծում ենք, որ քաղաքական այս իրողությունները հաշվի առնելով, պետք է որոշակիորեն բարձրացնել ավագանիների դերը: Որոշ դեպքերում ավագանիներին լիազորություններ տալ համայնքի ղեկավարի պաշտոնանկության հարցը լուծելու համար: Հիմա Տարածքային կառավարման նախարարությունն աշխատում է օրենսդրական այդ նախաձեռնության վրա, և առաջիկայում այդ նախագիծը կհասնի Ազգային ժողով»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]