1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բեռլուսկոնին «պակասամիտներ» է անվանել իր օգտին չքվեարկող իտալացիներին

Բեռլուսկոնին «պակասամիտներ» է անվանել իր օգտին չքվեարկող իտալացիներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր հայրենակիցներին «պակասամիտների ժողովուրդ» Է անվանել այն պատճառով, որ նրանք դադարել են քվեարկել իր օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քանի՞ մարդ Է քվեարկում Բեռլուսկոնիի օգտին: 100-ից հինգը կամ վեցը: Ես ամաչում եմ դրա համար: Գրեթե բոլոր իտալացիները խելքները կորցրել են: Ու՞ր են տարել նրանք իրենց գլուխները»,- հայտարարել Է 82-ամյա քաղաքական գործիչը՝ փետրվարի 12-ին ելույթ ունենալով իրեն պատկանող Canale 5 համազգային հեռուստաալիքի հանրածանոթ ծրագրում:

«Բեռլուսկոնին շատ բան Է արել: Նա իջեցրել Է հարկերը, Իտալիայի համար դեր Է ապահովել աշխարհում, ստեղծել Է աշխատատեղեր: Իսկ մյուս կողմից՝ (փոխվարչապետ, «5 աստղ շարժման» առաջնորդ) Դի Մայոն: Ի՞նչ Է արել նա: Որտե՞ղ Է սովորել: Եվ մենք նրա՞ ձեռքն ենք տալիս Իտալիան: Դուք բոլորդ խալագարվել եք: Մենք պակասամիտների ժողովուրդ ենք»,- ամփոփել Է իտալական քաղաքականության նահապետը, որն այժմ ընդդիմության մեջ Է:

Իր 20-րոպեանոց մենախոսության ընթացքում Բեռլուսկոնին խորը մտահոգություն Է հայտնել ոչ միայն Իտալիայի, այլեւ Եվրոպայի եւ աշխարհի ներկայիս իրադրության առթիվ: Այդ կապակցությամբ նա հայտարարել Է, որ կմասնակցի Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին, եւ նույնիսկ հայտնել Է, որ շուտով բնակարան կվարձի կամ կգնի Բրյուսելում, որովհետեւ մտադիր Է ապագայում շատ ժամանակ տրամադրել եվրոպական խնդիրներին: Նրա կարծիքով՝ ներկայիս Եվրամիությունը լուրջ փոփոխություններ Է պահանջում, քանի որ այն բանի հակադրությունն Է, ինչին ձգտում Էին միասնական Եվրոպայի հիմնադիր-հայրերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]